Posted in Без рубрики

Սեմինար մանդալաթերապիայի վերաբերյալ

Թեման`

մանդալաթերապիայի ազդեցությունը սովորողների անձնային աճի, միջանձնային հարաբերությունների, հարմոնիզացիայի, տարիքային անկման հաղթահարման, բլոկերի, պատյանների վերացման հարցերում։

Ընթացքը` 2022թ. մարտի 22, ժամը 13:00-ին։

Վարող` հոգեբան, արտ-թերապևտ` Քնարիկ Պետրոսյան։

Տևողությունը` մոտ մեկ ժամ։

Մասնակիցները` դասավանդողներ։

Վայրը` կենտրոնական գրադարան։

Նպատակը`

1. Փոխվստահության մթնոլորտի ապահովում հոգեբանի (իմ) և դասավանդողների միջև ի նպաստ  սովորողների, վերջինների վարքային և հուզական փոփոխությունների դիտարկման և քննարկման հետ կապված հարցերի համագործակցության հարցում։

2. Հոգեկան  գործընթացներին նորովի ծանոթանալու միջոցով ինդիվիդուումի հանդեպ հետաքրքրության բարձրացում, և, որպես հետևանք, խորաթափանցության և էմպատիայի դրսեվորումների ակտիվացում միջանձնային (դասավանդող – սովորող) հարաբերություններում։

Ներկայացվող թեմայի ենթահարցերը`

1. Ինդիվիդուացիայի փուլերը, անձնային աճ։

2. Տարիքային անկման հաղթահարում։

3. Նևրոտիկ վիճակների հայտնաբերում և տարվող աշխատանք։

4. Ինքնաարտահայտում, ինքնաճանաչում։

5. Զգայական ընկալման բարձրացում։

6. Դիմադրողականության քննարկում։

7. Մենտալ, հուզական և ֆիզիկական գործընթացների ինտեգրացիա, աջ և ձախ կիսագնդերի կապերի կատարելագործում։

8. Ներքին ռեսուրսների ակտիվացում։

9. Ինդիվիդուալ վարքային մոդելի և միջանձնային վարքային մոդելների դուրսբերում։

10. Ներքին համակարգի կառուցում, ամբողջականացում։

Խնդիրները`

1. Իրազեկում մանդալաթերապիայի ծագումնաբանությանը, գիտական հիմքերին։

2. Ծանոթացում մանդալաթերապիայի մեթոդների մասին։

3. Ծանոթացում մանդալաթերապիայի ացդեցության մեխանիզմների, եղանակների մասին։

Գրանցվելու հայտ։

Մասնակիցներ՝

  1. Աննա Հարությունյան
  2. Մարիաննա Գևորգյան
  3. Աննա Օհանյան
  4. Արևիկ Բաբայան
  5. Ռիմա Երեմյան
  6. Սուսաննա Ալոյան
  7. Լուսինե Սարգսյան
  8. Տաթև Ավետիսյան
  9. Սուսաննա Չալիկյան
  10. Թամարա Մարիմյան
  11. Վարդուհի Գասպարյան

Leave a comment